16 մայիսի 2011 - 12:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Եսայի Արթենյան. Հայաստանի անկախացումից ի վեր աղանդավորները զանգվածային հարձակում են սկսել ՀԱԵ դեմ

Երևանի Սբ Երրորդության եկեղեցու բակում քահանայի, տվյալ դեպքում Սբ Երրորդության եկեղեցու քահանայի վրա «Եհովայի վկաների» հարձակման համար մեղքը կրում են ոչ թե առանձին մարդիկ, այլ ՀՀ օրենսդրությունը, հայտարարել է քահանա Եսայի Արթենյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, անկախացումից ի վեր աղանդավորները զանգվածային հարձակում են սկսել ՀԱԵ դեմ: «Քահանաների դեմ հարձակումներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Ես պետք է նշեմ, որ Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին պառակտիչ է ու ազգակործան: Մարդու իրավունքները հիանալի բան են, սակայն, չգիտես ինչու իրավապաշտպանները զբաղվում են միայն կալանավորներով, անուշադրության մատնելով միայնակներին, հաշմանադմներին ու ծերերին»,-ասել է քահանան:

Նա միաժամանակ կոչ է արել ՀԱԵ մասին գրող լրագրողներին հիմնվել փաստերի, ոչ թե ասեկոսեների վրա, որոնք հիմնականում ոչ մի կապ չեն ունենում իրականության հետ:

Ըստ որոշ ԶԼՄ-ների, մայիսի 15-ին Երևանի ՀԱԹ-ում գտնվող Սբ Երրորդության եկեղեցու բակում «Եհովայի վկաներ» աղանդի հետնորդները հոգևորսություն են իրականացրել: Ի պատասխան եկեղեցու քահանա Եսայի Արթենյանի տարածքը լքելու պահանջին, նրանք հարձակվել են քահանայի վրա, մի քանի հարված հասցրել նրան, ուղեկցելով դա անվայելուչ խոսքերով ու քահանայի «կոկորդը կրծելու» սպառնալիքներով:

ՖՈՏՈՇԱՐՔ