Youtube-ում արդեն հայտնվել է առաջին հայկական «Թափառում» ռոք-օպերայի թրեյլերը: Ռեժիսորը և գլխավոր դերակատարն Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմը հանդիսատեսի դատին է հանձնվելու հունիսի 3-ին: Ֆիլմում նկարահանվել են Արշալույս Հարությունյանը, Արման Էլբերտը, Արամ Սուքիասյանը, Օֆելյա Զաքարյանը, Կամի Լիբարիտյանը, Վահան Խաչատրյանը:
Ֆիլմի սյուժեն. Ջեյմս Արամյանը վթարի ենթարկվելով տեղափոխվում է հիվանդանոց: Բժիշկները նրա ուղեղը տեղափոխում և պատվաստում են այլազգի մի հիվանդի: Ջեյմսի հոգին չի ընդունվում երկնքում Գաբրիել Հրեշտակապետի և Միքայել զորապետի կողմից, պատճառաբանելով` մեռյալի անհասկանալի, «կիսատ-պռատ» լինելը և հետ է ուղարկվում երկիր...