16 մայիսի 2011 - 13:41 AMT
Ճարտարապետներ: Պետք է բարեկարգել ոչ միայն Վերնիսաժը, այլև ամբողջ պողոտան

Ճարտարապետները հորդրում են, որպեսզի բարեկարգվի ոչ միայն Վերնիսաժին հարող տարածքը, այլ ամբողջ պողոտան: Ինչպես Երևանում կայացած մամլո-ասուլիսի ժամանակ հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Կառավարության 3-րդ շենքի դիմաց հին իրերի առքուվաճառքը քաղաքին հարիր տեսք չի տալիս:

«Շատ ցավում եմ, որ այսօր շատերի համար դա օրվա ապրուստի հարց է լուծում, բայց հույս ունեմ, որ հին իրերի առևտրով զբաղվողներին նոր տարածք կտրամադրեն»,- ասաց Մինասյանը:

Նա մտահոգության հայտնեց այն կապացկությամբ, որ քաղաքացիների մոտ արդեն զարմանք չի հարուցում նման շուկայի առկայությունու Երևանի հենց կենտրոնում:

Ապրիլի կեսերին հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դարձյալ խիստ և հետևողական վերահսկողության պահանջ դրեց մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման և բարեկարգման մասով, հատկապես վարձակալությամբ տրված տարածքների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարեց վերականգնել «Վերնիսաժին» հարող կանաչ գոտին և արգելել այդ հատվածում առևտրի իրականացումը: