16 մայիսի 2011 - 13:49 AMT
Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում անհայտ մարդու դիակ է հայտնաբերվել

Մայիսի 14-ին՝ժամը 13.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Խարբերդի այգեգործական ընկերության 20-րդ փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 37 տանը հնարավոր է դիակի առկայութուն (տարածքում յուրահատուկ հոտ է) և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է տան դուռը. հայտնաբերվել է անձը չպարզված, մոտ 60 տարեկան տղամարդու դիակ և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: