16 մայիսի 2011 - 14:14 AMT
ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանում կքննարկվեն միջազգային անվտանգության հարցեր

Մայիսի 27-30-ը Բուլղարիայում կկայանա ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 250 խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի 28 հյուսիսամերիկյան և եվրոպական երկրներից, ինչպես նաև գործընկեր երկրների պատվիրակություններ: Նստաշրջանում կքննարկվեն միջազգային անվտանգության հարցեր և այն զեկույցները, որոնք կներկայացվեն 2011 թվականի հոկտեմբերին Բուխարեստում տարեկան նստաշրջանի ժամանակ, հաղորդում է Ալյանսի մամլո ծառայությունը:

ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակությունը կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան անդամ՝ պատգամավոր Արամ Սաֆարյանը: