16 մայիսի 2011 - 14:15 AMT
Փորձագետ. Հայկական հեռուստատեսությունը երեխաներին սովորեցնում է, որ բռնությունով կարելի է խնդիր լուծել

Բռնության հիմնական պատճառը քաղաքակրթվածության ցածր մակարդակն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Այգ» Հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը: Նրա խոսքով, շատ կարևոր է մարդու սեռահոգեբանական դաստիարակությունն ամենավաղ տարիքից:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատանքի մասնագետ Աննա Ոսկանյանն ասել է, որ այսօր մարդկանց հոգեբանության վրա շատ են ազդում հեռուստածրագրերն ու հեռուստասերիալները, որոնք ցուցադրվում են հայկական հեռուստաալիքներով: «Երեխան հեռուստացույցով բռնության տեսարան է դիտում, և նրան ոչ ոք չի բացատրում, որ դա վատ է: Այսպիսով, երեխան բռնությունն ընկալում է որպես որևէ խնդիր լուծելու միջոց»,- ասել է հայ փորձագետը: