«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Երևանի Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:
Նուբարաշենի հանգույցի 47Ա ԱՀԿ-ի ավելի քան 2000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչև 2011 թ. հուլիսի 31-ը` ապահովելով թվային կապով մայրաքաղաքում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 100 տոկոսին:
«ԱրմենՏել» ընկերությունը հերթական անգամ հաստատում է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների զանգվածային ներդրման հարցում առաջատար լինելու փաստը: Ինձ համար շատ հաճելի է, որ հենց Երևանը, ԱՊՀ երկրների մայրաքաղաքներից առաջիններից է, որն ամբողջությամբ ապահովված է թվային ֆիքսված կապով: Սա թույլ է տալիս ասել, որ Հայաստանի միլիոնանոց մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հասանելի է որակյալ լայնաշերտ Hi-Line ինտերնետ ծառայությունը», - նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նուբարաշեն համայնքի 47Ա ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների ավարտից հետո Հայաստանում թվային հեռախոսակայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը: