16 մայիսի 2011 - 15:05 AMT
Գրիգորի Տրոֆիմչուկ. Ղարաբաղի խնդիրը, Իրանի ու Կասպից ավազանի հետ մեկտեղ կարող է փոխել տարածաշրջանի դեմքը

Ղարաբաղի խնդիրը, Իրանի ու Կասպից ավազանի հետ մեկտեղ, կարող է փոխել տարածաշրջանի դեմքը: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: «Սակայն, հարկավոր է հաշվի առնել, որ դա այնուամենայնիվ լոկալ, մարտավարական, տարածաշրջանային հարց է՝ Իրանի ռազմավարական հարցի համեմատ: Ղարաբաղը միշտ մնում է պաշարում՝ առճակատելու համար նրանց, ով այնքան էլ չեզոք չի լինի այլ թեմաներում՝ Իրանի ու Կասպից ավազանի: Կես վայրկյանով պատկերացնենք, որ Ադրբեջանը, բոլոր ծագող ահավոր ռիսկերն անտեսելով, այնուամենյանիվ գնա Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման և դա նրա մոտ ստացվեց: Ղարաբաղը փակ անկլավ է, ուստի մեծ հաշվով Ադրբեջանը կմնա նույն քաղաքական ձևաչափի մեջ, որոշ աշխարհագրական ընդլայնումով, սակայն կստանա փոխարենը այրվող Կովկասը: Չի բացառվում, որ այդ դեպքում նրանից կփորձեն խլել Նախիջևանը, «որպես նյութական ու բարոյական փոխհատուցում»: Կարճ ասած, վերամիավորված Ղարաբաղը տոտալ պայթյուն է Մեծ Կովկասի համար առանց կանխատեսելի հետևանքների»,-ասել է Տրոֆիմչուկը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: