16 մայիսի 2011 - 15:47 AMT
«ՀայՌուսգազարդը» 545 895 անվտանգության սարք է տեղադրել գազասպառող բաժանորդների բնակարաններում

Հայաստանի կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 545 895 ազդանշային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր): Ընդ որում, ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 12 684 անվտանգության սարք տեղադրվել է այս տարվա ապրիլ ամսին: