16 մայիսի 2011 - 15:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թուրք ուսանողների մոտ կեղծ պատկերացում են սերմանում Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական Դիջլե համալսարանի պատմական ֆակուլտետի ուսանողների քննական տոմսերում հարց կա Հայոց ցեղասպանության մասին, որին ուսանողները պետք է պատասխանեն նշելով տարբերակներից մեկը՝ ա) ճիշտ է, կամ բ) սխալ է: Հարցի բովանդակութունը հետևյալն է. «Օսմանական պետությունը ցեղասպանություն չի գործել: Ռուսների հետ համագործակցող և օսմանական բանակին թիկունքից հարված հասցնող հայերի մի մասը մահացավ դավաճանության պատճառով, իսկ մյուս մասը՝ գերմանացիների առաջարկած վերաբնակեցման հետևանքով՝ սովից, հիվանդություններից ու ցրտից: Հայերի մեկ այլ մասը, դավաճանության պատճառով, հեռացավ ռուսների հետ, և այդպիսով, Թուրքիայի հայ բնակչության մի մասը նվազեց»,-գրում է թուրքական «Ռադիկալ» թերթը:

ՖՈՏՈՇԱՐՔ