16 մայիսի 2011 - 16:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ադրբեջանցի քաղաքագետն արդեն երաշխավորում է «Եվրատեսիլ-2012» հայ մասնակիցների անվտանգությունը

Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը գտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին: Նրա խոսքերով, ըստ մրցույթի կանոնների, բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովում է կազմակերպիչ երկիրը, և հայ մասնակիցների անվտանգությունը, նախապատրաստվելու և ելույթ ունենալու հնարավորությունը կերաշխավորվի:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ադրբեջանցի մասնակիցների հաղթանակը Դյուսելդորֆում կանդրադառնա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վրա, քաղաքագետը կարծիք է հայտնել որ այդ հայտարարությունները կմեղմանան:

Ադրբեջանական Էլլա և Նիկի դուետը «Running Scared» երգով դարձել է «Եվրատեսիլ 2011» երաժշտական մրցույթի հաղթողը: Ըստ մրցույթի կաննոների, հաջորդ «Եվրատեսիլը» կանցնի հաղթող երկրում, այս դեպքում՝ Բաքվում:

Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ:

ՖՈՏՈՇԱՐՔ