16 մայիսի 2011 - 17:03 AMT
Թուրքիայի ֆինանսների նախարարը հավակնում է ԱՄՀ ղեկավարի պաշտոնին

Թուրքիան կարող է առաջադրել ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկի թեկնածությունը ԱՄՀ ղեկավարի պաշտոնում Դոմինիկ Սթրոս-Կանի փոխարեն, եթե նա լքի պաշտոնը իր շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Այդ մասին գրում է «Հյուրիեթը»՝ հղում անելով աղբյուրներին կառավարությունում և ԱԶԿ-ում:

Առաջինը նման հնարավարության մասին խոսեց ԵՄ հետ Թուրքիայի գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշը: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է, որ Շիմշեկը համապատասխանում է այն չափանիշնեին, որոնք ներկայացվում են ԱՄՀ ղեկավարին:

Սթրոս-Կանին մեղադրում են սպասուհու հանդեպ ոտնձգությունների համար Թայմս Սքվերի Sofitel հյուրանոցում: Նրան ձերբակալել են Նյու Յորքում, դեպի Փարիզ թռչող ինքնաթիռում թռիչքից 10 րոպե առաջ: