16 մայիսի 2011 - 17:13 AMT
Մոսկվայի արվարձանում քսենոֆոբները սպանել են 22-ամյա հայի

Մայիսի 16-ին Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը հայտնել է Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Սեդրակի Ուսնյանի սպանության մասին: Նախնական տվյալներով, երեք հայի վրա հարձակվել են տասնյակ արմատական քսենոֆոբներ: Գրիգոր Ուսնյանը ծեծի ենթարկվելու արդյունքում ստացել է գլխի ծանրագույն վնասվածք և տեղափոխվել Չեխովյան շրջանային հիվանդանոց, որտեղ մահացել է 2011-ի մայիսի 15-ին: Մյուս երկու հայերը ծանր վնասվածքներ են ստացել, բայց հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ռուսաստանի հայերի միությունը հուսով, որ քննչական մարմինները կարագացնեն այդ քրեական գործի հետաքննությունը և մեղավորներին կենթարկեն քրեական պատասխանատվության ՌԴ օրենքի համաձայն: