16 մայիսի 2011 - 19:59 AMT
Փարիզի կենտրոնում բացվել է Նինա Խեմչյանի քանդակագործական աշխատանքների ցուցահանդեսը

Փարիզի կենտրոնում գտնվող Galerie de Buci պատկերասրահում տեղի ունեցավ հայաստանցի արվեստագետ, Երևանի Գեղարվեստի ինստիտուտի, Փարիզի Կիրառական արվեստների ազգային դպրոցի շրջանավարտ Նինա Խեմչյանի «Պարիր ինձ հետ» խորագրի ներքո միավորված քանդակագործական և խեցեգործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ցուցադրված էին արվեստագետի վերջին շրջանում Փարիզում կատարված աշխատանքները, որոնք արժանացան Փարիզի արվեստագիտական շրջանների և այցելուների հոծ խմբերի բարձր գնահատանքին:

Ցուցահանդեսի հովանավորչությունը ստանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը: