16 մայիսի 2011 - 21:01 AMT
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը արժանացել է ԵՊՀ Ոսկե մեդալի

Մայիսի 16-ին ԵՊՀ հիմնադրման 92-ամյակին նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգի ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կոմպոզիտորին հանձնեց համալսարանի «Ոսկե մեդալ»: Ռոբերտ Ամիրխանյանը 7 տարի առաջ գրել է ԵՊՀ-ի հիմնը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Գուրգեն Բավեյանը, Սեդա Ամիր-Կարայանը և այլք: Համերգի վերջում հնչեց կոմպոզիտորի նոր` «Երդվում եմ քեզ, իմ երկիր» երգը:

«Ես համալսարանական չեմ, ցավոք սրտի, սակայն ես համալսարանական եմ մեր մեծ ընտանիքի պատմությամբ: Հայրս եղել է համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը, ում մինչ հիմա շատ են սիրում և հիշում: Համալսարանականի զգացողությունը միշտ եղել է իմ մեջ ու այն թաքնված է նաև իմ երաժշտության մեջ»,- ասել է Ամիրխանյանը: