16 մայիսի 2011 - 21:04 AMT
Սիրայում անկարգությունները շարունակվում են, մարդիկ փախչում են Լիբանան

Սիրիայում անկարգությունները չեն դադարում մի քանի օր շարունակ: Թալկալահ քաղաքում կիրակի օրը բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի:

Միաժամանակ, հարյուրավոր սիրիացիներ ապաստան են գտել Լիբանանում: Թալկալահում անջատվել են էլեկտրաէներգիան, ջուրը և հեռախոսային կապը, չեն տրամադրվում բժշկական ծառայություններ: Հարյուրավոր ընտանիքներ լքում են Սիրիան և տեղափոխվում Լիբանան: Միաժամանակ, Թելբիս շրջանում բողոքի ակցիաների ժամանակ աչքի են ընկել թուրքական դրոշներ:

Սիրիայում, որտեղ բողոքի ակցիաները շարունակվում են մարտից, մինչև այժմ մահացել է 800 մարդ, շուրջ 8 հազարը ձերբակալվել է, հաղորդում է TRT-Russian-ը: