16 մայիսի 2011 - 21:06 AMT
Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մայիսի 31-ին Ազատության հրապարակում ՀԱԿ կողմից հանրահավաքի և երթի անցկացումը: Ինչպես հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը, մայիսի 16-ին ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը իրազեկումը ներկայացրել է Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչին: