Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները կանցկացնեն երկօրյա ուսումնամարզական հավաք: Մայիսի 17-ին և 18-ին թիմերը կհանգրվանեն Ֆուտբոլի Ակադեմիայում: Ընտրանիները կշարունակեն նախապատրաստվել համապատասխանաբար հունիսի 4-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Ռուսաստանի և հունիսի 7-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Մոնտենեգրոյի հավաքականների հետ ընտրական հանդիպումներին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`
Դարպասապահ` Ստեփան Ղազարյան («Բանանց»):
Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան, Աղվան Մկրտչյան («Միկա») և Վալերի Ալեքսանյան («Ուլիս»):
Կիսապաշտպաններ` Զավեն Բադոյան («Իմպուլս»), Արտակ Դաշյան («Բանանց»), և Արտակ Գրիգորյան («Ուլիս»):
Հարձակվողներ` Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան և Մարկոս Պիզելլի («Փյունիկ»):
Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն իր հերթին հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`
Դարպասապահներ` Կարեն Իսրայելյան, Արսեն Պետրոսյան («Փյունիկ»):
Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Գրիշա Խաչատրյան, Արգիշտի Պետրոսյան («Բանանց»), Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար») և Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):
Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան, Նարեկ Գյոզալյան, Արթուր Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան և Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»):
Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ») և Գևորգ Կարապետյան («Արարատ»):
Մայիսի 17-ին հավաքականներից յուրաքանչյուրը մեկական մարզում կունենա, իսկ մայիսի 18-ին տեղի կունենա երկկողմանի խաղ, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը: