16 մայիսի 2011 - 21:29 AMT
«Էրեբունին» 1:9 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց «Հրազդանին»

Մայիսի 15-ին կայացան Հայաստանի ֆուտզալի առաջնության 18-րդ տուրի հանդիպումները: Վանաձորում կայացած «Թալգրիգ» - «Գյումրի» խաղն ավարտվեց 8:3 հաշվով: «Թալգրիգից» 3-ական գոլերի հեղինակ դարձան Էդգար Կիրակոսյանն ու Վլադիմիր Մխիթարյանը, աչքի ընկան նաև Տիգրան Մելիքյանն ու Արթուր Կարապետյանը: «Գյումրիից» մեկական գոլի հեղինակ դարձան Արտյոմ Բեռնեցյանը, Աշոտ Խաչատրյանն ու Արման Տոնոյանը:

«Հրազդանը» հյուրընկալեց «Էրեբունիին» և 1:9 հաշվով պարտություն կրեց վերջինից: Թիմի միակ գոլի հեղինակ դարձավ Վանիկ Ղազարյանը: «Էրեբունիից» կրկնակի գոլերի հեղինակ դարձան Վահան Սարգսյանն ու Յուրի Զարգարյանը, մեկական գոլ իրացրեցին նաև Հակոբ Ուզունյանը, Հենրիկ Գրիգորյանը, Արմեն Գյուլամբարյանը, Սարո Մարդանյանն ու Խորեն Զարգարյանը, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը: