Զարգացման եվրասիական բանկն (ԶԵԲ)ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) մտադիր են համագործակցություն հաստատել, մասնավորապես, աջակցելով մասնավոր հատվածի նախագծերին Կենտրոնական Ասիայի երկրներում, հայտնել է ԶԵԲ-ի մամլո ծառայությունը:
Համագործակցության հեռանկարները երկուշաբթի Ալմաթիում քննարկեցին ԶԵԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովն ու ԱԶԲ պատվիրակությունը Լակշմի Վենկատաչալամի գլխավորությամբ:
«Ես կառաջարկեի առաջին հերթին ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները Կենտրոնական Ասիայի երկրների մասնավոր հատվածին աջակցելու ոլորտում: Մասնավորապես, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական հատվածի ու բանկային համակարգերի զարգացումը, առևտրային ֆինանսավորումը, փոքր ու միջին բիզնեսի աջակցությունը, ինչպես նաև միկրոֆինանսավորումը»,-ասել է Ֆինոգենովը, որի խոսքերն են մեջբերվում հաղորդագրության մեջ:
Պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ ԱԶԲ ուշադրության կենտրոնում են տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրման ծրագրերը:
Ըստ ԶԵԲ-ի ղեկավարի, հետաքրքիր կարող է լինել համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծումը Հայաստանում, Ղազախստանում ու Տաջիկստանում նախագծեր ֆինանսավորելու համար: