17 մայիսի 2011 - 12:45 AMT
Ռոման Շիրոկովը հունիսի 4-ին չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղում

«Զենիթի» և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը անցել է բժշկական հետազոտություն ազդրի վնասվածքի պատճառով, որի հետևանքով նա բաց է թողել Ռուսաստանի առաջնության 5 խաղ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կիսապաշտպանի բուժումը տևելու է մեկուկես ամիս, հաղորդում է sports.ru: Այսպիսով, Շիրոկովը չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղում: Խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում «Պետրովսկի» մարզադաշտում:

Երևանում մարտի 26-ին հավաքականների առաջին խաղում Շիրոկովը Ռուսաստանի հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել առաջին րոպեից և խաղացել ողջ հանդիպման ընթացքում: