17 մայիսի 2011 - 16:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կաննի փառատոն. Արդեն ցուցադրվել է 20 մրցութային ֆիլմերից 10-ը

Կաննի 64-րդ կինոփառատոնի յոթերորդ օրն արդեն ցուցադրվել է 20 մրցութային ֆիլմերից 10-ը: Ակնկալվում է, որ օրվա երկրորդ կեսին կցուցադրվեն Ակի Կաուրիսմյակիի ֆիննական «Գավր» և ֆրանսիացի Ալեն Կավալյեի «Պատեր» ֆիլմերը: Կաննում նաև կանցնի ականավոր ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի ստեղծագործական երեկոն:

Սակայն, վերադառնանք Թերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմի պրեմիերային, որը տեղի ունեցավ երեկ: Ֆիլմը հայտնվել է փառատոնի առաջատար ֆիլմերի շարքում: Այս ֆիլմն է գլխավորում է Le Film Francais-ի կազմած վարկանիշը: Այդպիսով Մալիկի ֆիլմը ետին պլան մղեց վերջին չորս օրերի առաջատարին՝ ֆրանսիացի ռեժիսոր Մայվեն լը Բեսկոյի «Պոլիսցիա» ֆիլմը: Նա չորս բարձրագույն տեղ ունի:

ՖՈՏՈՇԱՐՔ