18 մայիսի 2011 - 15:07 AMT
«Մոսկվայի տանը» տեղի կունենա «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես-մրցույթը

Մայիսի 20-22-ը Երևանի «Մոսկվայի տանը» տեղի է ունենալու «Ճանապարհ դեպի տաճար» ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսին մասնակցելու են Հայաստանի ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ դասարանների աշակերտները` գեղանկար, գրաֆիկա, կիրառական արվեստ և քանդակ անվանակարգերում:

Հաղթողներին կորոշի հատուկ ժյուրին` բաղկացած նշված մասնագիտական ոլորտի ներկայացուցիչներից, որը կգլխավորի ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ նկարիչների միության, «Մոսկվայի տան» և Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով: