18 մայիսի 2011 - 15:45 AMT
Էլինա Դանիելյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մայիսի 18-ին Թբիլիսիում տեղի է ունենում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով կիսել է միավորները Անտոանետա Ստեֆանոյի (Բուլղարիա) հետ և հավաքել 8 միավոր:

Հայ շախմատիստը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, Ստեֆանովան 8.5 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը, Եվրոպայի չեմպիոն է դարձել Վիկտորիա Սմիլիտեն (Լիտվա):