18 մայիսի 2011 - 16:53 AMT
Բաքուն որոշել է չանդամակցել ռազմական դաշինքներին

Պաշտոնական Բաքուն հանդես կգան ռազմական դաշինքներին չանդամակցելու վերաբերյալ հայտարարությամբ Չմիավորված երկրների շարժման անդամների ԱԳՆ ղեկավարների 16-րդ նիստում, որը տեղի կունենա Ինդոնեզիայում մայիսի 25-27-ին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Ըստ նրա, երկիրը համապատասխան փաստաթուղթ կստորագրի:

«Ադրբեջանն ապագայում ևս չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի»,-ասել է Պոլուխովը: Ըստ նրա, դա ապացուցում է, որ Ադրբեջանը բաց է իր արտաքին քաղաքականության մեջ: «Մյուս երկրները Ադրբեջանի հետ հարաբերություններում հաշվի կառնեն այդ հանգամանքը»,-ասել է Պոլուխովը, գրում է SalamNews-ը: