19 մայիսի 2011 - 15:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Րաֆֆի Հովհաննիսյան. Հարկավոր է իրավական և քաղաքական գնահատական տալ Հայաստանի բոլոր երեք նախագահներին

Հարկավոր է իրավական և քաղաքական գնահատական տալ Հայաստանի բոլոր երեք նախագահներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նախագահներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել պետական շինարարության գործում և պատասխանատվության իր չափն է կրում ներկա ոչ իրավական, հակաժողովրդավարական իրավիճակի համար: Յուրաքանչյուրը՝ յուրովի»,-ասել է նա:

Հովհաննիսյանը հավելել է նաև, որ նախագահներինց ոչ մեկը իրավունք չունի հայտարարելու, թե իրեն այլընտրանք չկա, նրանք պատասխանատու են նաև ապագա սերունդների համար այլընտրանք թողնելու հարցում: Նա նշել է, որ հիմա Հայաստանի համար ամենակարևորը չորրորդ նախագահի հարցն է: Նա հավելել է, որ, իր կարծիքով, ապագա նախագահը միանգամայն նոր մարդ է լինելու:

ՖՈՏՈՇԱՐՔ