19 մայիսի 2011 - 15:40 AMT
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ են որոնում

Հայաստանի ոստիկանությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռումբ է տեղադրված: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ ոստիկանությունն իրականացնում է ռումբի որոնման աշխատանքներ:

«Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցները տարհանում են օդանավակայանի ուղևորներին ու անձնակազմին՝ պարզելու համար ստացված ահազանգի հանգամանքները: