19 մայիսի 2011 - 16:43 AMT
ՄԱԳԱՏԷ-ն կասկածում է Իրանին գործակալության տեսուչների համակարգիչները կոտրելու մեջ

ՄԱԳԱՏԷ-ն սկսել է գործակալության տեսուչների համակարգիչները և հեռախոսները կոտրելու հետաքննություն, որն իբր տեղ է գտել Իրան կատարած գործուղումների ժամանակ, որտեղ նրանք անցկացրել են միջուկային օբյեկտների զննում, հաղորդում է Reuters-ը` մեջբերելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները:

Գործակալության զրուցակցի խոսքերով, եթե ՄԱԳԱՏԷ-ի կասկածները հաստատվեն, դա կդառնա «Իրանի իշխանությունների կողմից ՄԱԳԱՏԷ հետ համագործակցությամբ ձեռք բերված պարտավորությունների ակնհայտ և տագնապալի չարաշահում», հաղորդում է ՌԲԿ-ն:

Գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն չի հաստատել կամ հերքել սկսված հետաքննության մասին տեղեկատվությունը: «Ընդհանուր առմամբ, ոչ մի երկիր, ուր ժամանում են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները, չպետք է արգելքներ ստեղծի նրանց գործունեության համար»,- ասել է նա: