19 մայիսի 2011 - 16:58 AMT
Բորդյուժան հիշեցրել է Հայաստանի առջև ՀԱՊԿ պարտավորությունների մասին՝ տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում

«Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ մասնակից է և պարտավորություններ է ստանձնել որպես կազմակերպության անդամ, սակայն նմանատիպ պարտավորություններ են ստանձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանի հանդեպ»,-Երևանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի ՀԱՊԿ-ն տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում: Բորդյուժան հավելել է նաև, որ դա շատ զգայուն թեմա է և Հայաստանի ու ՌԴ նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և համաձայնության գալու համար հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև: «Հապճեպ հայտարարություններ ես չէի անի՝ հասկանալով, որ դա միայն կվնասի խնդրի կարգավորմանը»,-ասել է նա:

Մեկնաբանելով վերջին միջադեպերը շփման գծում՝ ՀԱՊԿ ղեկավարը հայտարարել է, որ ինքն իրազեկված է այդ իրադարձությունների մասին և քննարկել է այդ հարցը Երևանում: «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները կարող են վերաճել հակամարտության»,-ասել է նա: