19 մայիսի 2011 - 18:42 AMT
Ռումբի որոնումները դադարեցված են, և «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է իր նորմալ աշխատանքը

Ռումբի որոնումները դադարեցված են, և «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է իր նորմալ աշխատանքը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Զվարթնոց» օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Նրա խոսքով, օդանավականի ողջ տարածքը հետազոտվել է, սակայն ռումբ չի հայտնաբերվել: Նա ավելացրել է նաև, որ արդեն մեկնարկել է հետաձգված չվերթների իրականացումը:

Մի քանի ժամ առաջ Հայաստանի ոստիկանությունը ահազանգ էր ստացել այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռումբ է տեղադրված: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ոստիկանության մամլո ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ ոստիկանությունն իրականացնում է ռումբի որոնման աշխատանքներ:

«Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ ԱԻՆ աշխատակիցները տարհանում են օդանավակայանի ուղևորներին ու անձնակազմին` պարզելու համար ստացված ահազանգի հանգամանքները: