20 մայիսի 2011 - 12:13 AMT
Հայաստանում անհրաժեշտ է օրենսդրական բարեփոխումներ անցկացնել մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում

Մայիսի 20-ին Երևանում կայացել է մտավոր սեփականության և ազատ առևտրի իրավունքների հարցերով առաջին սեմինարը: «Եվրոպական միությունը Հայաստանից ակնկալում է լուրջ բարեփոխումների անցկացում մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում»,- հայտարարել է Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Միաժամանակ նա նշել է, որ որպեսզի հասարակությունը կարողանա պաշտպանել իր մտավոր սեփականության իրավունքը, այն պետք է ծանոթ լինի ոչ միայն օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի հետ, որը գործում է Հայաստանում, այլ նաև նրա հետ, որն առկա է Եվրոպայում: Այդ առումով նա նշել է, որ հեղինակային իրավունքների մասին գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս ինչ-որ առումով պաշտպանել մտավոր սեփականությունը: Սակայն, ԱԱԽ քարտուղարի կարծիքով, արդեն ժամանակն է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացնել այդ ոլորտում:

Դրա հետ կապված` Բաղդասարյանը հույս է հայտնել, որ Հայաստան-Դանիա կոնսորցիումի ստեղծման հետևանքով 2012-ի հունվարին հնարավոր կլինի ծրագիր սկսել, որի արդյունքում Հայաստանի համապատասխան կառույցը կստանա 1.1 մլն եվրո, և ԵՄ տեխնիկական և գործնական օգնության շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել այդ ոլորտում բարեփոխումների անցկացումը: