20 մայիսի 2011 - 13:26 AMT
Մայիսի 29-ին Երևանում տեղի կունենա Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան

Մայիսի 29-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» 3 գործողությամբ բալետի պրեմիերան: Ինչպես տեղեկացնում է օպերայի և բալետի ղեկավարությունը, բալետի բեմադրող բալետմայստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, զգեստների նկարիչը Աստղիկ Ստեփանյանը, երաժշտական ղեկավար և դիրիժորը` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժորներ Աթանես Առաքելյանը, Կարեն Լավչյանը և Ռուբեն Ասատրյանը: