20 մայիսի 2011 - 13:32 AMT
2011-ի ապրիլին Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 7.7 տոկոսով

2011-ի ապրիլին Հայաստանում 2010-ի նույն շրջանի համեմատ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 7.7 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճն ապրիլին ընթացիկ տարվա մարտի համեմատ կազմել է 4 տոկոս:

Միաժամանակ, 2011-ի ապրիլին գնաճը Հայաստանում կազմել է 8.9 տոկոս 2010-ի նույն շրջանի համեմատ: Օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլին ընթացիկ տարվա մարտի համեմատ արձանագրվել է սպառողական գների անկում 0.2 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ աճը նախատեսված է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):