20 մայիսի 2011 - 13:57 AMT
Հայաստանում 2011-ին սպասվում է ծիրանի միջին բերքատվություն

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում է անցկացնում ողջ երկրով մեկ պտղատու ծառերի, ցորենի աշնանացանի և այլ գյուղատնտեսական կուլտուրաների վիճակը գնահատելու համար: Այդ մասին մայիսի 20-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հաղորդել է նախարարության ղեկավար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքերով, հանրապետությունում ծիրանի բերքատվությունն այս տարի բնակլիմայական պայմանների պատճառով նախնական տվյալներով միջին մակարդակում է, իսկ բարձր մակարդակում նախատեսվում է խաղողի բերքատվությունը:

Ինչ վերաբերվում է գյուղմթերքների գներին, ապա Սերգո Կարապետյանը հավաստիացրել է, որ հունիսից սկսած հանրապետությունում արդեն նկատվելու է դրանց նվազում: