20 մայիսի 2011 - 15:19 AMT
Սերժ Սարգսյանն առաջարկել է համաներում հայտարարել Անկախության 20-ամյակի կապակցությամբ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: