20 մայիսի 2011 - 15:25 AMT
Հայ ֆուտբոլային երկրպագուները Հայաստան-Ռուսաստան խաղի համար Սանկտ Պետերբուրգ կմեկնեն ավտոբուսներով

FAF-ը (First Armenian Front) մտադիր է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում «Պետրովսկի» մարզադաշտում 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ աջակցել իր թիմին:

Դրա համար հայ երկրպագուները մեկնելու են Սանկտ Պետերբուրգ ավտոբուսներով: Ուղեգրի արժեքը 149 հազար դրամ է, ներառյալ հյուրանոցի համարը, անվտանգության երաշխիքները և խաղի տոմսը: Ակցիայից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, հաղորդում է FAF պաշտոնական կայքը: