20 մայիսի 2011 - 16:53 AMT
Հայաստանի մեծ մասը կրկին զրկվել է ինտերնետից՝ արդյոք մեղքը նորից Վրաստանի՞նն է

Արդեն մեկ ժամից ավել է, ինչ Հայաստանի մեծ մասը զրկված է ինտերնետ կապից։

Ինչպես տեղեկացրեցին PanARMENIAN.Net-ի թղթակցին ADC ընկերության տեխնիկական սպասարկման բաժնից,խնդիր կա Վրաստանից եկող մալուխի հետ.«Վրաստանում վթար է եղել։ Մոտ 2 կամ 3 ժամ հետո խնդիրը կլուծվի։ Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ։ Սակայն ամեն ինչ կախված է վրացական կողմից»։

«Ինտերնետը լինելով մասնավոր՝ միևնույն է, պետության ելքն է ապահովում դեպի դուրս։ Դա արդեն պետական խնդիր է։ Եթե նման դեպքերը մի քանի անգամ են կրկնվում, պետք է մտածել ոնց ապահովել մալուխի անվտանգությունը»,-ասաց PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկատվության անվտանգության մասնագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը։