21 մայիսի 2011 - 10:00 AMT
Պրոմեթեյ բանկը մրցանակներ է հանձնել «Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի հաղթողներին

2011թ. մայիսի 20-ին Պրոմեթեյ բանկի ներկայացուցիչները Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիսավոր հանդիպման ընթացքում հանձնեցին դրամական պարգևներ «Օնլայն Բանկինգ՝ Լավագույն բիզնես առաջարկ» մրցույթի հաղթողներին:

Ինչպես հայտնում է բանկի մամլ ծառայությունը, մրցույթի հաղթողներ ճանաչվեցին՝

1. Լենա Հովհաննիսյանը, մրցանակը՝ MasterCard Gold քարտ և 150.000 ՀՀ դրամ

2. Սոնա Մինասյանը, մրցանակը՝ MasterCard Standard քարտ և 100.000 ՀՀ դրամ

3. Նարե Սիմոնյանը, մրցանակը՝ Maestro քարտ և 50.000 ՀՀ դրամ:

Մրցույթի լավագուն մասնակիցները առաջարկ ստացան ընդունվելու բանկ՝ որպես ստաժոր, հետագայում աշխատանքի ընդունվելու նպատակով:

Վերոնշյալ մրցույթը հերթական քայլն էր բանկի քաղաքականության՝ աջակցելու առաջադեմ ուսանողների մասնագիտական առաջխաղացմանը:

Բանկի կողմից նման մրցույթների կազմակերպումը կրելու է շարունակական բնույթ: