21 մայիսի 2011 - 10:57 AMT
«Հրազդան-5»-ում շահագործման է հանձնվել ժամանակակից բաց բաշխիչ սարքավորում

Շինմոնտաժային աշխատանքների և փորձարկումների հաջող ավարտից հետո մայիսի 19-ին շահագործման է հանձնվել «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի 220կՎ լարման բաց բաշխիչ սարքավորումը (ԲԲՍ), ինչի արդյունքում էականորեն բարձրացել է Հրազդանի էներգետիկ հանգույցի և ընդհանուր առմամբ հանրապետության էներգահամակարգի համակարգաստեղծ ցանցի ճկունությունը և հուսալիությունը:

Ինչպես ասվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության մեջ, ԲԲՍ-ում տեղադրված են ամենաժամանակակից կոմունիկացիոն և կառավարող սարքավորումները, այդ թվում` 8 էլեգազային անջատիչ և ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի թվային սարքվածքներ: