21 մայիսի 2011 - 11:34 AMT
Խոշոր հարկատուների իրացման հասույթը 2011թ. մարտին աճել է 16.1 տոկոսով

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները» համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է.

Իրացումից հասույթը 2011թ.–ի մարտ ամսին կազմել է 208.1 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 16.1 %-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 222 կազմակերպությունների մոտ` 52.3 մլրդ դրամով և նվազել 208-ի մոտ` 21.7 մլրդ դրամով: