21 մայիսի 2011 - 12:38 AMT
Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի կունենա հունիսի 25-ին Կազանում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

Այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2011թ. մարտի 5-ին Սոչիում: Հանդիպման արդյունքում հռչակագիր չի ընդունվել: