Նոր բջջային Baby Name Playroom ծրագիրն iPhone-ների համար օգնում է մայրերին անուն ընտրել իրենց բալիկների համար 130 տարվա անունների արխիվում։ Այս մասին գրում է FastCompany-ին։
Հավելվածը ստեղծել է ԱՄՆ-ի կառավարության Սոցիալական անվտանգության ադմինիստրացիան։
Հավելվածը հնարավորություն է տալիս ընտրել 45 000 յուրօրինակ անուն 130 տարիների անունների արխիվից, ստեղծել նախընտրելի անունների ցուցակ և «կիսել» դրանք Facebook-ում, Twitter-ում և այլ սոցցանցերում, հետևել անունների տարածվածության միտումներին, ինչպես նաև տեղեկանալ կառավարության կողմից հաստատված ընտանիքին և երեխաներին վերաբերող ծառայություններին։
Ծրագրի ծավալն է 19.4 MB և այն կարելի է բեռնել iTunes անվճար։