21 մայիսի 2011 - 13:21 AMT
Կիևում տեղի կունենա Կոմիտասի մասին պատմող գրքի շնորհանդեսը

Մայիսի 24-ին Կիևում՝ Ուկրաինայի գրողների տանը տեղի կունենա Վարդան Վարդանյանի «Հավերժ ճամփորդ» գրքի շնորհանդեսը՝ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի թարգմանությամբ:

Ուկրաինացի ընթերցողին կներկայացվի ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր, մեծն Կոմիտասին նվիրված փաստագրական վիպակը, հաղորդում է Analitika.at.ua կայքը: