21 մայիսի 2011 - 13:26 AMT
Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն` նրա սահմանադրական սահմաններով, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը Հայ-թուրքական արձանագրություններիցո և հրաժարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներից: Այդ մասին Երևանում «Ժառանգություն» կուսակցության կողմից կազմակերպված «Քաղաքացիական ժողովի» ժամանակ հայտնել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծել է, որ Հայ-թուրքական արձանագրություններն ուղղակիորեն ընդունում են թուրքական նախապայմանները և աննախադեպ կերպով ճանաչում 1921 թվականի բոլշևիկա-քեմալական պայմանագիրն իր բոլոր նախապայմաններով: Նա ավելացրել է նաև, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն` նրա սահմանադրական սահմաններով:

«Ժառանգության» առաջնորդը Հայաստանին կոչ է արել նաև ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Նրա խոսքով, եթե ազգային արդարադատությունն անզոր է, ժողովուրդը պետք է իրավունք ունենա միջազգային արդարադատությանը դիմել: