21 մայիսի 2011 - 15:23 AMT
Արցախում մտադիր են զարգացնել բանկային գործը Հայաստանի հետ համագործակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում բանկային գործի զարգացմանը, ինչպես նաեւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: