21 մայիսի 2011 - 17:15 AMT
Արցախում իրականացվելու է բուժկետային ցանցի զարգացման պիլոտային ծրագիր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է ամերիկահայ բժիշկ ու բարերար Հարութ Մեսրոպյանին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը, որին ներկա էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են Արցախում բուժկետային ցանցի զարգացման եւ այս համատեքստում պիլոտային առաջին նախագծի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման առողջապահական ենթակառուցվածքի նշանակությունը մեր հանրապետության համար, ընդգծելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա հատկապես գյուղական բնակավայրերում: