22 մայիսի 2011 - 16:48 AMT
Ոստիկանությունը կրկին կեղծ ահազանգ է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի մասին

Հայաստանի ոստիկանությունը մայիսի 22-ի առավոտյան ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրվել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Մալխասյանը հայտարարել է, որ դեպքի վայր են ժամանել ԱԱԾ և ԱԻՆ աշխատակիցները: Ինչպես հայտնել է Մալխասյանը, օդանավակայանում իրականացվել են ռումբի հայտնաբերման աշխատանքներ, և պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Հիշեցնենք, որ սա մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ կեղծ ահազանգն է «Զվորաթնոցում» ռումբի մասին: