23 մայիսի 2011 - 11:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Կարապետյանը չի բացառում նոր պատերազմի հնարավորությունը Ղարաբաղում

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը չի բացառում նոր պատերազմի հնարավորությունը Ղարաբաղում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ամեն ինչ գնում է դեպի լայնածավալ պատերազմ և միջազգային հանրությունը ցանկանում է կողմերին խաղաղություն պարտադրել՝ կանխելու համար նման զարգացումները»,-ասել է նա: Ըստ նրա, ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները մտադիր են որոշ զիջումների հասնել Հայաստանից Ղարաբաղի հարցում՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց, իսկ հետո սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը: Նա հավելել է նաև, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հունիսին կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանը Հայաստանից կպահանջի վերադարձնել Աղդամն ու Ֆիզուլին:

Կարապետյանը կասկածներ է հայտնել այդ ծրագրերի հաջողության առումով և ընդգծել է, որ հայ հանրությունը դեմ է լինելու նման զիջումներին: Նա նշել է, որ նույնիսկ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք կտրականապես դեմ են դրան, էլ չասած ՂԼՀ մասին: Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը ցանկանում է համատեղել անհամատեղելին՝ տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

ՖՈՏՈՇԱՐՔ