23 մայիսի 2011 - 14:41 AMT
Հայ երիտասարդները մտադիր են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում

Մայիսի 28-ին Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա «Մենք ենք, մեր հաղթանակը» խորագրով լայնածավալ երիտասարդական ֆլեշ-մոբ:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է հավաքել 800 երիտասարդ, ովքեր կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներ հագած կկազմեն «Հաղթանակ» բառը: Ֆլեշ-մոբը նկարահանվելու է ուղղաթիռից եւ օգտագործվելու է ֆիլմում: Ծրագիրը իրականացնելու դեպքում այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:

Միջոցառման նախաձեռնողն է «Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոնը»: