23 մայիսի 2011 - 15:46 AMT
Ազգային պատկերասրահում ելույթ կունենան Գլեբ Կարպուշկինը և Հայկ Մելիքյանը

Մայիսի 25-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Գլեբ Կարպուշկինի (գալարափող) և Հայկ Մելիքյանի (դաշնամուր) համերգը: Ծրագրում ներկայացված են Չայկովսկու և Պաբստի «Եվգենի Օնեգին» համերգային պարաֆրազը, Շ. Գունոյի «Երեք օրիգինալ մեղեդի», Ս. Ռախմանինովի «Սոնատ թավջութակի ր դաշնամուրի համար» ստեղծագործությունը փոխադրված գալարափողի և դաշնամուրի համար:

Փառատոնը մեկնարկել է ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում հնչել են կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները:

Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին, որին կմասնակցեն ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը: Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից, գխավոր հովանավորն է ՎիվաՍելլ- ՄՏՍ-ը: